Հայաստանն ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանն ու Թուրքիան

Հայաստանն ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանն ու Թուրքիան

PanARMENIAN.Net - Ելնելով տարածաշրջանում առկա իրավիճակից, Հայաստանն ավելի ժողովրդավար երկիր է, քան, օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան: Այս մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության (EuFoA) գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը: Ըստ նրա, թեկնածուների առաջադրումն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան, կապված են մեծ խնդիրների հետ, իսկ Հայաստանում նման խնդիր չկա: «Ընդդիմությունը կարող էր առաջադրել միասնական թեկնածու, սակայն դա չարվեց, ինչը խոսում է ընդդիմության թույլ լինելու մասին: Ընդդիմության միասնական թեկնածուի բացակայության հարցը ավելի շուտ քաղաքական է, քան ժողովրդավարական: Կարծում եմ, որ ընտրությունները Հայաստանում կլինեն թափանցիկ: Որոշ առաքելությունների գնահատականները չեն կարողանա ազդել քվեարկության ընդհանուր արդյունքի վրա»,-ասել է Քամբեքը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---