Մահապարտ ահաբեկիչը հարձակվել է աֆղանական ազգային ոստիկանության շարասյան վրա![]() 23 հունվարի 2013 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը մահապարտ ահաբեկիչը հարձակվել է աֆղանական ազգային ոստիկանության շարասյան վրա` երկրի արևմուտքում տեղակայված Հերատ նահանգում, հաղորդել է տեղի Khaama Press ինտերնետ-պարբերականը: Ականավորված մոտոցիկլետով ահաբեկիչը բախվել է ոստիկանական զրահամեքենաներից մեկին: Ըստ նախնական տվյալների, մահացել է ՆԳՆ մեկ աշխատակից, ևս իննը վիրավորվել են: Վիրավորներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |