1924թ. հունվարի 24-ին Ֆրանսիայի հարավ-արևելքում կայացել են առաջին ձմեռային Օլիմպիական խաղերը![]() 24 հունվարի 2013 - 11:18 AMT PanARMENIAN.Net - 1924թ. հունվարի 24-ին Ֆրանսիայի հարավ-արևելքում` Շամոնիում, բացվել է միջազգային մրցույթ «Ձմեռային սպորտի շաբաթ` նվիրված Փարիզում կայանալիք VIII Օլիմպիադային»: Հենց այդ մրցումներն ընդունված է համարել առաջին ձմեռային Օլիմպիական խաղերը: Մրցումներին մասնակցել են 293 մարզիկներ (այդ թվում` 13 կանայք) 16 երկրներից: Գերմանիային, որպես Առաջին համաշխարհային պատերազմի սադրիչ, թույլ չեն տվել մասնակցել: Շամոնիում միջոցառման ծրագիրը ներառել է դահուկասպորտ, արագ վազք և գեղասահք, ինչպես նաև հոկեյ: Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում բոլորին հաղթել է Նորվեգիան, որը երկու անգամ ավելի շատ միավորներ է վաստակել, քան երկրորդ տեղը զբաղեցրած Ֆինլանդիան: Հոկեյի մրցաշարում հաղթել են կանադացիները: Այդ ժամանակից ի վեր անցկացվել են տասնյակ ձմեռային Օլիմպիական խաղեր, որոնց մասնակցել են ավելի քան 20 հազար մարզիկներ աշխարհի տասնյակ երկրներից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |