Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Երուսաղեմի 97-րդ Հայոց պատրիարք է ընտրվել արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը: Լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը 2012թ. փետրվարին պատրիարք Թորգոմ Մանուկյանի հոսպիտալացումից հետո նշանակվեց պատրիարքական փոխանորդ, ապահովելու համար առօրյա կառավարումը: Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրությունների առաջին փուլը մեկնարկեց հունվարի 23-ին, գաղտնի քվեարկությամբ հինգ թեկնածուներ էին ընտրվել: Առավելագույն ձայները հավաքած թեկնածուները իրավունք ստացան մասնակցելու երկրորդ փուլին, որը տեղի ունեցավ հունվարի 24-ին: Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստացել է 18 կողմ ձայն 33-ից, իսկ նրա մրցակից` պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը ստացել է 15 կողմ ձայն: Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Մանուկյանը վախճանվեց 2012թ. հոկտեմբերի 12-ին տևական հիվանդությունից հետո: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |