ԱԳ նախարար. Հայաստանը կաջակցի աբխազական երկաթուղու վերագործարկման ծրագրին![]() 24 հունվարի 2013 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգիռ է աբխազական երկաթուղու վերագործարկման հարցում և հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի՝ աջակցելու համար ծրագրի իրականացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ հայտնեց այս հարցում Հայաստանի դիքորոշումը: Հիշեցնենք, որ հարցը քննարկվել էր նաև հունվարի 17-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման ժամանակ: Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստ է քննարկել երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը՝ շահագրգիռ բոլոր կողմերի ցանկության դեպքում: Բիձինա Իվանիշվիլին հիշեցրել էր, որ Վրաստանը լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, և երկաթուղու վերագործարկումը դիտարկվելու է այդ համատեքստում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին հայտնել էր, որ հայկական կողմը երկաթուղու վերագործարկման հարցում պրոակտիվ քաղաքականություն է իրականացնելու` հարցին արագ լուծում տալու նպատակով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |