ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 15-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ17 փետրվարի 2003 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցման խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը շնորհավորական ուղերձ են հղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղյան ազատագրական շարժման 15-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «1988 թվականի փետրվարի 20-ը նշանավորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վճռականությունը` ազատվելու Ադրբեջանի հալածական կառավարումից եւ ինքնուրույն որոշելու իր սեփական ճակատագիրը: Ազատության նկատմամբ նույն հակումն է ընկած ամերիկյան ազգի հիմքում»: ԱՄՆ-ի Կոնգրեսը բազմիցս իր ձայնն է բարձրացրել ի զորակցություն Ղարաբաղի ժողովրդի իղձերի: «Մենք ձեզ հետ էինք, երբ դուք մարտահրավեր էիք նետում խորհրդային բռնատիրությանը` ձեր ավանդը ներդնելով նախկին Խորհրդային Միության ժողովրդավարացման եւ սառը պատերազմի ավարտման գործում: Հետագա տարիներին մենք ձգտել ենք կասեցնել Ադրբեջանի ագրեսիան, ապա օգնություն ենք տրամադրել ետպատերազմյան վերականգնման համար»,- ընդգծվում է փաստաթղթում: «Անցած 15 տարիների ընթացքում դուք հաջողությամբ պաշտպանել եք ձեր անկախությունը, իսկ ներկայումս ժողովրդավարական պետություն եք կառուցում: Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լիովին համապատասխանում է կայացած պետականության միջազգային չափանիշներին` ժողովրդավարորեն ընտրված ղեկավարությամբ, ուժեղ բանակով եւ անկախ արտաքին քաղաքականությամբ»,- նշում են կոնգրեսականները: Բացի այդ, ընդգծել են նրանք, Լեռնային Ղարաբաղը նաեւ իր ավանդն է ներդնում խաղաղության ու կայունության պահպանման գործում ռազմավարական առումով մի այնպիսի կարեւոր տարածաշրջանում, ինչպիսին է Հարավային Կովկասը, ինչը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին: «Մենք հետագայում եւս կաջակցենք Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամրապնդմանը, նրա զարգացմանն ու տարածաշրջանային ինտեգրմանը»,- այսպես են ավարտել իրենց ուղերձը ամերիկացի կոնգրեսականները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |