VIVACELL-Ը ԴԻՄԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Հայաստանում սկսեԼ է գործել բջջային երկրորդ օպերատորը` «Ղ-Տելեկոմը», VivaCell ապրանքանիշով: «Շուկայում արձագանքը նորմալ է, որոշ հարցերում նույնիսկ մեր սպասելիքներն ավելին են: Սակայն մեծ դժվարություններ ունենք դեռեւս ԱրմենՏելի հետ կապված»,- PanARMENIAN.NET-ի «.am» խմբագրության թղակցին տրված հարցազրույցում նշել է «Ղ-Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանը: Նրա խոսքերով` մինչ օրս երկրում գործող երկու բջջային օպերատորները չեն կարողանում միմյանց հետ նորմալ կապ հաստատել: VivaCell-ի բաժանորդները հատկապես լուրջ խնդիրներ ունեն միջազգային զանգերի հետ: «Երեկոյան ժամերին անհնարին է, որ մեր բաժանորդները կարողանան միջազգային զանգեր կատարել եւ ընդունել: ԱրմենՏելը միջազգային հեռախոսակապի մենատերն է Հայաստանում, եւ դրանով պայմանավորված մենք կախման մեջ ենք գտնվում նրանից: Պաշտոնական գրություններով բազմիցս դիմել ենք ԱրմենՏելին, ինչպես նաեւ` Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմնին», - ավելացրել է Ռ. Երիկյանը: Առայժմ պատասխաններ չկան ոչ ԱրմենՏելից, եւ ոչ էլ կարգավորող մարմնից: Եթե կոնկրետ քայլեր չձեռնարկվեն, ընկերությունը պատրաստվում է դիմել նաեւ Հակամենաշնորհային մրցակցության հանձնաժողովին եւս: Չնայած դժվարություններին` ընկերությունը շարունակում է ընդլայնել իր ցանցը Հայաստանի տարածքում: Գլխավոր տնօրենի հավաստմամբ` մինչեւ 2005թ.-ի հոկտեմբերը VivaCell-ի ցանցը կգործի Հայաստանի բոլոր մարզերում: Այսօր ընկերության ցանցը դեռեւս գործում է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, եւ որոշ չափով Գեղարքունիքի մարզերում: Անդրադառնալով սակագների իջեցման հարցին` Ռ. Երիկյանը նշեց, որ ընկերությունն առայժմ մտադիր չէ իջեցնել դրանք:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---