Ի. ԱԼԻԵՎ. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԲԱՔՎԻՆ ԲԱՎԱՐԱՐՈՂ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԱՀԵՐ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ26 հուլիսի 2005 - 08:15 AMT PanARMENIAN.Net - «Վերջին ժամանակներս միջնորդներն ակտիվացել են, հայտնվել են տարբեր գաղափարներ: Բանակցային գործընթացում հայտնվել են Բաքվին բավարարող ավելի շատ պահեր, առաջին հերթին` փուլային կարգավորումը: Դա միջազգային հանրության կողմից ձեռնարկած մոտեցում է»,- հայտարարել է երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ալիեւը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելն ավելի շատ անհանգստացնում է իշխանություններին: «Երկար տարիներ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չկարգավորված, միջնորդական առաքելությունը, դժբախտաբար, արդյունքների չի հանգեցրել»,- նշել է նա: Կարեւորելով դիվանագիտական ջանքերը` նախագահն ընդգծել է, որ, ընդսմին, հակառակորդը պետք է իմանա, որ Ադրբեջանն ունի ուժեր եւ բանակ: Ի.Ալիեւն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պաշտոնական Բաքուն մոբիլիզացրել է իր ուժերն ինչպես տնտեսական, այնպես էլ դիվանագիտական ոլորտում, եւ որ դրան զուգահեռ հատուկ նշանակություն է տրվում բանակի ամրապնդմանը. «Ադրբեջանի ռազմական հզորության բարձրացման համար բանակին հատկացվող բյուջետային փոխանցումներն ավելացվել են 70%: Ադրբեջանը ցանկացած գնով կազատագրի իր հողերը»,- վստահ է Ադրբեջանի ղեկավարը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |