«Կուկուռուզնիկին» փոխարինողը. Հեղինակը նկարները համացանցում տեղադրել էր ընկերների համար

«Կուկուռուզնիկին» փոխարինողը. Հեղինակը նկարները համացանցում տեղադրել էր ընկերների համար

PanARMENIAN.Net - Երիտասարդական պալատի կամ, ինչպես ավելի հայտնի է երևանցիներին, «Կուկուռուզնիկին» «փոխարինող» կառույցի լուսանկարների՝ համացանցում հայտնվելու պահից, նախագիծը լայն քննարկումների առարկա դարձավ:

PanARMENIAN.Net ի թղթակիցը Երևանի քաղաքապետարանից փորձեց պարզել՝ արդյոք այդ նախագիծը քաղաքապետարան ներկայացվել է, թե՝ ոչ: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ իր ունեցած տեղեկություններով, նման նախագիծ Քաղաքաշինական խորհրդում չի ներկայացվել և խնդրեց սպասել խորհրդի պարզաբանմանը:Այսօր Արթուր Գևորգյանը հաստատեց նախկինում տրված մեկնաբանությունը և ասաց, որ խորհրդում նման նախագիծ չի քննարկվել: Իսկ մինչ այդ հաջողվեց զրուցել նախագծի հեղինակի հետ: Պարզվեց՝ Հրաչ Բաբայանը լուսանկարները համացանցում տեղադրել է, ինչպես ինքն ասաց, «ընկերական շրջապատի համար»:

«Ես չէի պատկերացնում, որ 2009 թվականին արված ու վաղուց մոռացված նախագիծն այսքան կքննարկվի»,-PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---