«Հայաստանի պատմություն» գրքի շնորհանդեսն է տեղի ունեցել Փարիզում

«Հայաստանի պատմություն» գրքի շնորհանդեսն է տեղի ունեցել  Փարիզում

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի բարձր հովանավորությամբ կայացավ ֆրանսիացի ականավոր հայագետներ Աննի եւ Ժան-Պիեռ Մաեի հեղինակած «Հայաստանի պատմությունը ակունքներից մինչ մեր օրեր» գրքի շնորհանդեսը, որը նախաձեռնել էր Ֆրանսիայի հայերի մշակութային միության եւ Ֆրանսիայի հայ երիտասարդության (UCFAF-JAF) մշակույթի կենտրոնը։

Հանդես գալով ողջույնի խոսքով` դեսպան Չիտեչյանը մասնավորապես բարձր գնահատեց ֆրանսիացի հեղինակների կողմից նման համարձակ եւ միաժամանակ բարդ մտահղացման իրականացումը` ցանկանալով հաջողություն նոր նախաձեռնություններում: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի հայագիտական շրջանակների, ինչպես նաեւ համայնքային, լրագրողական, մշակութային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---