ԱՄՆ-ՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ26 հուլիսի 2005 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում հրապարակվել են Վիլյամ Սարոյանի անվան մրցանակի` 2005 թվականի հաղթողների անունները: Ամեն տարի Սարոյանի անվան միջազգային մրցանակին է արժանանում 2 աշխատանք. որոնցից մեկը պետք է արտահայտի իրական կյանքը, մյուսը` երեւակայականը: Այս տարի ներկայացված 125 աշխատանքներից ընտրվել են «Կալիֆորնիայի արքան» եւ «Հառաչանք» գրքերը: «Կալիֆորնիայի արքան» գրքի հեղինակներն են «Լոս Անջելես թայմսի» թերթի աշխատակիցներ Մարկ Արաքսը եւ Վիկ Վորդսմանը, իսկ գիրքը 2004 թվականին 7 շաբաթ եղել է ամենաշատ վաճառվող գիրքը: «Հառաչանք» գրքի հեղինակն է «Ուոլսթրթիթ ջորնըլի» լրագրող Ջորջ Հագենը: Մրցանակաբաշխության հաղթողներից յուրաքանչյուրը կստանա մոտ 13 հազար դոլարի պարգեւ, տեղեկացնում է «Երկիր» թերթը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |