ԶԼՄ-ներ. Իրանի և «վեցնյակի» բանակցությունների հաջորդ փուլը,ամենայն հավանականությամբ, կկայանա փետրվարին

ԶԼՄ-ներ. Իրանի և «վեցնյակի» բանակցությունների հաջորդ փուլը,ամենայն հավանականությամբ, կկայանա փետրվարին

PanARMENIAN.Net - Իրանական միջուկային ծրագրի լուծմանն ուղղված միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը, ամենայն հավանականությամբ, կկայանա փետրվարին, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղելով ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրներին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ բանակցությունները ծրագրվում էր անցկացնել հունվարի 28-29-ին:

2012-ին «վեցնյակի» ներկայացուցիչները և Թեհրանը բանակցությունների 3 փուլ են անցկացրել: Բոլոր հանդիպումներն անարդյունք են ավարտվել:

ԱՄՆ-ն և Արևմուտքի այլ երկրներ Իրանին մեղադրում են միջուկային զենք մշակելու մեջ: Պաշտոնական Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---