ԱՊՀ գործադիր կոմիտեի դիտորդները կարևորել են ոստիկանության հետ գործակցությունը![]() 25 հունվարի 2013 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունել է ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության ղեկավար, գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերիի և տեղեկատվության վարչությունից: Հունան Պողոսյանը հյուրերին ներկայացրել է ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի գործառույթները, կատարված աշխատանքը և առաջիկա խնդիրները: Օպերատիվ շտաբի պետը մասնավորապես նշել է, որ զգալի աշխատանք է կատարվել ընտրողների ցուցակների կատարելագործման, ընտրատեղամասերում ծառայության նախապատրատվող ոստիկանների ուսուցման, ստացվող ահազանգերին և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներին արագ ու առարկայական արձագանքելու և մի շարք այլ ուղղություններով: Հյուրերը ներկայացրել են իրենց հետաքրքրող հարցերը և գնահատականները նախընտրական շրջանում ոստիկանության գործունեության վերաբերյալ ու հավաստիացրել, որ սերտ համագործակցությունը ոստիկանության հետ նաև իրենց առաքելության հաջողության գրավականներից է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |