«Հրապարակ». Սերժ Սարգսյանի օգտին աշխատում են ոչ միայն ԲՀԿ-ականները, այլ նաև ՀՅԴ-ականները![]() 26 հունվարի 2013 - 09:34 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է.«Փաստորեն, Սերժ Սարգսյանի օգտին աշխատում են ոչ միայն ԲՀԿ-ականները, այլ նաև ՀՅԴ-ականները: ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված նախկին գյուղնախարար, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արամայիս Գրիգորյանն ու եղբայրը` ԱԺ անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, նախօրեին փոխմարզպետի ուղեկցությամբ եղել են մարզի գյուղերում, հանդիպումներ ունեցել գյուղապետարանի աշխատակիցների, դպրոցների կոլեկտիվների հետ, ապա, գյուղացիների հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանին ընտրելու դիմաց խոստացել էժան գնով` 6 հազար դրամով, ազոտական պարարտանյութ տալ, ինչպես նաև վարելահողերի համար նախատեսվող` կրկին շուկայականից էժան գնով վառելանյութ տրամադրել: Ի դեպ, ըստ որոշ լուրերի, Արամայիս Գրիգորյանը հավակնում է Արարատի մարզպետի պաշտոնին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |