Եգիպտոսում բանտը գրոհող ֆուտբոլային ֆանատները ոստիկանի են սպանել

Եգիպտոսում բանտը գրոհող ֆուտբոլային ֆանատները ոստիկանի են սպանել

PanARMENIAN.Net - Ոստիկանության սպա է զոհվել, մի քանիսը վիրավորվել են եգիպտական Պորտ Սաիդում «Ալ Ահլի» ֆուտբոլային թիմի հազարավոր երկրպագուների հետ բախումների ժամանակ: Ֆանատները փորձել են գրոհել քաղաքային բանտը:

Շաբաթ օրը եգիպտական դատարանը մահապատժի է դատապարտել շուրջ 70 մարդու մահվան պատճառ դարձած մեղավորներին: 2012թ. փետրվարի 2-ին Պորտ Սաիդում եգիպտական երկու թիմերի ֆուտբոլային հանդիպումից հետո երկրպագուների միջև զանգվածային ծեծկռտուք է սկսվել:

Վերջին օրերին «Ալ Ահլի» ֆուտբոլային թիմի հազարավոր երկրպագուներ զանգվածային անկարգություններ են հրահրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---