Հայաստանի Զինված ուժերը 21 տարեկան են![]() 28 հունվարի 2013 - 09:56 AMT PanARMENIAN.Net - Ուղիղ 21 տարի առաջ` 1992 թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը: Այդ օրը դարձավ ՀՀ Զինված ուժերի ծննդյան օրը: Ամիսներ անց`1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը: Այսօր արդեն Զինված ուժերը 21 տարեկան է: Տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ ԶՈւ կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված Սուրբ պատարագ է լինելու: Պատարագին կմասնակցեն նաև սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ: Այսօր ՀՀ զինված ուժերին նվիրված գոհաբանական մաղթանք կմատուցվի ՀՀ ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում և զորամասերի մատուռներում, իսկ «Եռաբլուր» զինվորական պանթեոոնում տեղի կունենա պսակադրության արարողություն: Շնորհավոր բոլորին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |