Հրանտ Բագրատյանի «անեծքը». Թող ձեր երկրի զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի

Հրանտ Բագրատյանի «անեծքը». Թող ձեր երկրի զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը կես կատակ, կես լուրջ «անիծում» է. «Թող ձեր երկրի զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով քարոզարշավի մեկ շաբաթը, Հրանտ Բագրատյանը չցանկացավ խոսել մյուս թեկնածուների մասին, նրանց է զգուշացրել է, որ իր անունը չտան, այլապես վատ կլինի, նա դա համարում է «խառնակչություն»:

Հրանտ Բագրատյանը միայն անդրադարձավ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին, քանի որ նա է միակ դիմությունը: Հրանտ Բագրատյանն այսօր հայտարարեց, որ դժգոհ է Սերժ Սարգսյանի քարոզարշավից: «Ծրագիր կա, բայց որակ չկա, որևէ կոնկրետ բան չկա, թե ինչ է պատրաստվում անել»,- ասաց նախագահի թեկնածուն:

Խոսելով իր քարոզարշավի մասին, նա նշեց, որ ուր գնում է, ջերմորեն են ընդունում: Նախագահի թեկնածուն պատմեց, որ գյուղերից մեկում մեկ-երկու հոգի փորձել են իր հանդիպմանը զուգահեռ միջոցառում կազմակերպել, բայց վստահ չէ, որ դա կազմակերպված է: Հրանտ Բագրատյանը արդեն եղել է երկու քաղաքում, վեց գյուղում, վաղը կլինի Գյումրիում, մի քանի հանդիպում կունենա մտավորականների հետ, նախատեսվում է նաև հանրահավաք: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ մի բնակավայրում բողոքում են, որ վախեցած են, բայց միևնույն ժամանակ նա լավ տպավորություն է ստացել մարդկանցից, բարձր մակարդակով քննարկումներ են անում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---