Դավիթ Նալբանդյանը АТР վարկանիշում նահանջել է 7 հորիզոնականով և զբաղեցնում է 90-րդ տեղը

Դավիթ Նալբանդյանը АТР վարկանիշում նահանջել է 7 հորիզոնականով և զբաղեցնում է 90-րդ տեղը

PanARMENIAN.Net - АТР հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանշային աղյուսակը: Վարկանիշի առաջատար է մնում սերբ Նովակ Ջոկովիչը, որն այս հանգստյան օրերին դարձավ Ավստրալիայի բաց առաջնության հաղթողը: Նա եզրափակչում հաղթեց Էնդի Մարեյին 6:7, 7:6, 6:3.6:2 հաշվով: 25-ամյա սերբ թենիսիստն առաջինն է, ում հաջողվեց հաղթել Australian Open-ում երեք անգամ անընդմեջ: Australian Open-ից բացի Ջոկովիչը հաղթել է Ուիմբլդոնում և US Open-ում:

Սերբ թենիսիստն ունի 12920 միավոր, վարկանիշի 2-րդ տեղում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (10265 միավոր), իսկ Մարեյը 3-րդ տեղում է 8480 միավորով:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը АТР վարկանիշում նահանջել է 7 հորիզոնականով և զբաղեցնում է 90-րդ տեղը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---