Դավիթ Ջամալյան. Ադրբեջանը հնարավոր է` արկածախնդրության գնա, բայց անարդյունք![]() 28 հունվարի 2013 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Բաքվում և հարակից քաղաքներում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում ալիևյան ռեժիմի տապալումը կանխելու համար սահմանին լարվածություն հրահրելու փորձեր հնարավոր են, բայց դա արկածախնդրություն է: Կարծիքը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանինն է, ով այսօր ասուլիսի ժամանակ նշեց. «Մեր հայտարարությունները մերկապարանոց չեն, երբ ասում ենք` պատրաստ ենք ցանկացած ոտնձգության: Երաշխավորված հաղթանակի մասին խոսք լինել չի կարող»: Փորձագետի խոսքով՝ եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանը գնա այդ արկածախնդրությանը միայն արագ հաղթանակը կարող է ներքին խնդիրները լուծել, բայց դրա հնարավությունը չունի: Ադրբեջանական կողմից դիվերսիոն ու դրան հաջորդած մեր պատժիչ գործողությունների փորձը ցույց է տվել մեր քայլերի արդյունավետությունը: «Հունիսից հետո մեր պատասխանը եղել է կտրուկ ու ցավոտ, ինչի արդյունքում արդեն բավական ժամանակ է սահմանին իրավիճակը հանդարտ է», - ասաց Դավիթ Ջամալյանը և ավելացրեց, որ եթե հնարավոր պատերազմը ձգձգվի, ալիևյան ռեժիմի կործանումն ավելի կարագանա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |