Այսօր Հայաստան է ժամանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան![]() 28 հունվարի 2013 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր Երևան է ժամանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած` շուրջ 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀԱՊԿ քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից Գործարար խորհրդի անդամներ: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից, տեղի կունենա Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից Գործարար խորհրդի հայ-ռուսական ազգային մասերի համատեղ նիստը, որի ժամանակ կստորագրվի նիստի արդյունքների վերաբերյալ արձանագրություն: Կքննարկվեն Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը, ինչպես նաև ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այցի շրջանակներում պատվիրակության կազմում ընդգրկված` ռազմաարդյունաբերության ոլորտի ռուսական ձեռնարկությունների ղեկավարները կայցելեն նույն ոլորտի հայկական գործընկեր ձեռնարկություններ, կծանոթանան նրանց արտադրական կարողություններին, կնախանշեն համագործակցության նոր ծրագրեր: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կստորագրեն Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրելու մասին հուշագիր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |