Սերգեյ Շոյգուն ժամանել է Երևան քննարկելու ՀՀ և ՌԴ ռազմական համագործակցության հեռանկարները![]() 28 հունվարի 2013 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի մեկնարկել է ուղևորություն, որի ընթացքում հունվարի 28-30-ը նա պաշտոնական այցերով կլինի Հայաստանում և Ղազախստանում, հայտնել է նախարարի մամլո քարտուղար Դարյա Զատուլինան: Հունվարի 28-29-ին ըստ այցի ծրագրի բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Հայաստանում կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչպես նաև բնակացություններ կվարի ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի հետ: Նա նշել է, որ այդ միջոցառումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության վիճակն ու հեռանկարները: Ըստ նրա, ՌԴ ՊՆ ղեկավարը կայցելի նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան, որտեղ նրան կզեկուցեն մարտական պատրաստականության, ուսումնանյութական բազայի վիճակի և միավորման ենթակառուցվածքների մասին, ծառայության պայմանների ու զինծառայողների կենցաղի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |