ՌԴ-ում կենսաթոշակները կավելանան փետրվարի1-ից, իսկ հայ թոշակառուները այս տարի հավելում չեն ստանա![]() 28 հունվարի 2013 - 16:35 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կառավարության որոշումը կենսաթոշակների ինդեքսավորման մասին: Ըստ փաստաթղթի, փետրվարի 1-ից 6,6 տոկոսով կավելանան կենսաթոշակների ապահովագրական մասն, ու հաշմանդամության ու կերակրողին կորցնելու պատճառով աշխատանքային կենսաթոշակների չափերը: Ակնկալվում է, որ աշխատանքային թոշակների ապահովագրական մասի բարձրացումը կվերաբերի աշխատանքային թոշակ ստացող 37,7 թոշակառուների, ինչպես նաև 0,54 մլն զինվորական թոշակառուներին, որոնք միաժամանակ ստանում են նաև ծերության թոշակ: ՌԴ կենսաթոշակային հիմնադրամին հանձնարարվել է տեղեկացնել տարածքային մարմիններին վերահաշվարկի ու վճարվող կենսաթոշակների ավելացման մասին: 2013թ. փետրվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակները միջինում կավելանան 615 ռուբլով, որից ապահովագրական մասը կաճի 639 ռուբլով, հաշմանդամության աշխատանքային թոշակը՝ 400 ռուբլով, իսկ կերակրողին կորցնելու պատճառով աշխատանքային կենսաթոշակը՝ 394 ռուբլով: Մեծ Հայրենականի մասնակից հաշմանդամների թոշակը, որոնք երկու կենսաթոշակ են ստանում, կկազմի 833 և 923 ռուբլի: Աշխատանքային կենսաթոշակների ապահովագրական մասի ինդեքսավորման վրա կծախսվի 257,29 մլրդ ռուբլի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2012թ. դեկտեմբեր-հունվարին 2011թ. համեմատ սպառողական գները Հայաստանում աճել են 2,6 տոկոսով: Դա ավելի քիչ է, քան Ռուսաստանում, սակայն իշխանությունները մտադիր չեն ինդեքսավորել կեսաթոշակները 2013 թվականին: Հունվարի 10-ի նիստում Հայաստանի կառավարությունը հաստատել է 2013թ. պետական նպաստների չափերը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նոր տարում պետբյուջեով նախատեսված նպաստների չափը մնացել է նույնը և փոփոխություններ դեռևս չեն նախատեսվում: Ընտանեկան նպաստի բազային մասը կազմում է 16 000: Անփոփոխ է մնացել նաև ընտանեկան նպաստների շահառուների քանակը՝ մոտ 105 հազար ընտանիք: Անփոփոխ է մնացել նաև գործազրկության չափը՝ 18 հազար դրամ, պահպանվել է նաև այդ ծրագրի ֆինանսավորման կրճատման միտումը՝ ծախսերը կնվազեն 900 մլն դրամով: Կնվազի նաև գործազրկության նպաստ ստացողների քանակը: Չի փոխվել նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված նպաստի չափը՝ 50 000 դրամ: Երեխայի ծննդյան ժամանակ տրամադրվող միանվագ նպաստի ծրագրով ծախսերը առաջիկայում կավելանան 106,2 մլն դրամով, ինչը պայմանավորված է ինչպես ծնելիության աճով, այնպես էլ երրորդ (յուրաքանչյուր հաջորդ) երախայի համար նպաստը կկազմի 430 հազար դրամ: Չեն ավելանա նաև թոշակները: Միջին աշխատանքային կենսաթոշակի չափը կկազմի մոտ 31 000 դրամ: Իսկ թոշակների համար հատկացվող գումարը կնվազի՝ ճշտումների արդյունքում թոշակառուների քանակի նվազման պատճառով: 2013թ. պետբյուջեում սոցապահովման ծախսերը կկազմեն 303,2 մլրդ դրամ 2012-ի 307,3 մլրդ համեմատ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |