Արթուր Բաղդասարյան. Մեր բանակը ի զորու է պաշտպանել մեր հայրենիքը ցանկացած արտաքին ագրեսիայից![]() 28 հունվարի 2013 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայոց բանակի օրվա առթիվ Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան սպաներին: Ողջունելով հյուրերին` Արթուր բաղդասարյանը մասնավորապես նշել է.«Մեզ համար շատ կարևոր է, որ ունենք ձեզ նման պատվարժան և վաստակաշատ հայրենակիցներ: Դուք այցելել եք Հայաստան շատ խորհրդանշական օր` Բանակի օրը, և ես ողջունում եմ ձեզ Հայաստանում: Ցանկանում եմ, որ ձեր կապը մեր հայրենիքի հետ էլ ավելի ամրապնդվի, որովհետև, իսկապես, ձեր փորձառությունը շատ կարևոր կարող է մեզ համար: Դուք գիտեք, որ այսօր Հայաստանում մեծ բարեփոխումներ են տեղի ունենում. զինված ուժերում, անվտանգության համակարգերը կատարելագործելու ուղղությամբ և ձեր ներդրումն ու վաստակը կարող է մեզ համար շատ օգտակար լինել»: Բարձրաստիճան սպաները նշեցին, որ ուշադրությամբ հետևում են հայկական բանակում տեղի ունեցող գործընթացներին, տեսակետներ հնչեցրեցին զինված ուժերում շարունակաբար իրականացվող բարեփոխումների մասին` ընդգծելով դրանց կարևորությունը բանակի մարտունակության բարձրացման գործում: ԱԱԽ քարտուղարը նշեց, որ ՀՀ զինված ուժերում բարեփոխումներ իրականացնելու շրջանակներում Հայաստանը համագործակցում է ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ: Բազմաթիվ ուղղություններով իրականացվում են լայնածավալ աշխատանքներ, որոնք նպատակ ունեն էլ ավելի բարձրացնել և ամրապնդել զինված ուժերի մարտունակությունը.«Այսօր մեր զինված ուժերը ի զորու են Հայաստանի սահմանի ողջ երկայնքով պաշտպանել մեր հայրենիքը ցանկացած արտաքին ագրեսիայից», -ընդգծեց Արթուր Բաղդասարյանը: Հանդիպման ընթացքում հյուրերը տեսակետներ հայտնեցին ոչ միայն զինված ուժերում տարվող աշխատանքների, այլև Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ այլ գործընթացների մասին, որոնք վերաբերում են տնտեսությանը, մշակույթին, արտաքին քաղաքականությանը` մասնավորապես Սփյուռքում հայապահպանության խնդիրներին և այլ բազմաբևեռ հարցերի` գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանը հետևողականորեն ամրապնդում է Սփյուռքի հետ կապերը: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |