Google-ը Բրիտանիայում մեղադրվում է iPhone օգտատերերի սովորություններին հետևելու համար![]() 28 հունվարի 2013 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Google-ը Բրիտանիայում մեղադրվում է iPhone օգտատերերի սովորություններին հետևելու համար: Բրիտանիայի 10 քաղաքացիներ արդեն դիմել են խմբակային հայցով ընկերության դեմ: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, նրանց կարող են միանալ մինչև 10 մլն բրիտանացիներ, հայտնում է Russia Today-ը: Կորպորացիային մեղադրում են Apple սարքերի վրա անվտանգության համակարգերից խուսափելու համար, գրում է The Guardian-ը: Անցյալ տարի Google-ն արդեն տուգանվել էր ԱՄՆ-ում 22,5 մլն դոլարով iPhone օգտատերերին հետևելու համար: Նոր հայցով կորպորացիան կարող է կորցնել շուրջ 100 մլն դոլար: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |