ԵԱՀԿ ՄԽ-ն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկել է Ստեփանակերտի օդանավակայանի հարցը![]() 28 հունվարի 2013 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Յան Քելլին Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահները երկու երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացի առաջ մղման վերաբերյալ աշխատանքային առաջարկները, որոնք ներկայացվել են կողմերին 2012թ. հոկտեմբերին: Կարծիքներ են փոխանակվել կողմերի միջև վստահության ամրապնդման վերաբերյալ: Միջնորդները, անդրադառնալով իրենց նախորդ հայտարարություններին, Նալբանդյանի ու Մամեդյարովի հետ քննարկել են Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը: Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ ՄԽ որպես բանակցությունների հիմնական ձևաչափ: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հաստատել են, որ կողմ են խնդրի խաղաղ կարգավորմանը և վճռական են շարունակելու բանակցությունները: Մասնակիցները պայմանավորվածության են հասել շարունակելու բանակցություններն առաջիկա շաբաթներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |