Հենրիխ Մխիթարյան. Միայն ծանր մարզումների շնորհիվ կարելի է օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել![]() 29 հունվարի 2013 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Copa del Sol մրցաշարի շրջանակներում Դոնեցկի «Շախտյորը» 1:0 հաշվով հաղթանակ է տարել նորվեգական «Ռուսենբորգի» նկատմամբ: Թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգծել է, որ խաղը ծանր էր, քանի որ մրցակիցը համախմբված էր խաղում: «Սակայն կարևորն այն է, որ մենք տարածություն ենք գտնում մեր հարձակումների և դրանց ավարտի համար: Այո, մի փոքր թույլ է գոլերի իրացումը, սակայն հաջորդ խաղերում դա կշտկվի: Լուչեսկուն ոմանց հնարավորություն է տալիս խաղալ 90 րոպե, ոմանց հանգստանալու հնարավորություն է տալիս: Շուտով յուրաքանչյուր երեք օրը մեկ պաշտոնական խաղեր են լինելու: Կարծում եմ, որ արդեն հիմա նա մեզ նախապատրաստում է այդ ռեժիմին», - ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը: Մխիթարյանի խոսքով, միայն ծանր մարզումների շնորհիվ կարելի է օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |