«Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում նոր կայք է ստեղծվել

«Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում նոր կայք է ստեղծվել

PanARMENIAN.Net - Թուրք ադրբեջանական հակահայկական քարոզչությանը դիմագրավելու համար ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնած 1987-1992թթ. Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում ստեղծվել է KarabakhRecords կայքը: ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ կայքի նպատակն է համակարգել «Սովորական Ցեղասպանություն» նախագծի փաստագրական բազան, որը ներառում է արխիվային փասթաթղթեր, ֆոտո և տեսանյութեր, տուժածների և ականատեսների վկայություններ, դատական գործընթացների և քրեական գործերի նյութեր, միջազգային կազմակերպությունների և փորձագետների զեկույցներ և գնահատականներ, ինչպես նաև մամուլի հրապարակումներ։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---