Գարրի Կասպարովը շնորհավորել է Կառլսենին Վեյկ ան Զեեում հաղթելու կապակցությամբ![]() 29 հունվարի 2013 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը շնորհավորել է Մագնուս Կարլսենին Վեյկ ան Զեեի մրցաշարում հաղթելու կապակցությամբ: Նա նշել է, որ հաջորդ քայլը նորվեգացի շախմատիստի համար ակնհայտ է, բայց ոչ դյուրին: «Կարլսենի հաջորդ քայլն ակնհայտ է, բայց ոչ դյուրին՝ հաղթանակը հավակնորդների մրցաշարում, այս տարի Վիշվանաթան Անանդի մրցակիցը աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում դառնալու համար: Ես աշխատում եմ երկրպագել լավ շախմատին ու մարտական ոգուն, ոչ թե խաղացողներին, սակայն, անշուշտ, Լոնդոնում ինձ համար դժվար կլինի չսատարել իմ երեք ռուսաստանցի հայրենակիցներին՝ Վլադիմիր Կրամնիկին, Պյոտր Սվիդլերին և Ալեքսանդր Գրիշչուկին: Ինչպե՞ս կարող է շախմատի թագը արևաշող Հնդկաստանից ցուրտ Նորվեգիա տեղափոխվել, կանգ չառնելով իր ավանդական տանը՝ Ռուսաստանում»,-Կարլսենի խոսնք է մեջբերում chess-news.ru-ն: Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա մարտի 14-ից մինչև ապրիլի 2-ը Լոնդոնում, որին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |