Հուշագիր կստորագրվի Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիա հիմնելու մասին![]() 29 հունվարի 2013 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 29-30-ին ՀԱՊԿ քարտուղարության պատվիրակությունը կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ղեկավարությամբ կմասնակցի Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) ռուսաստանյան և հայկական ազգային մասերի համատեղ նիստին և ՀԱՊԿ, ՌՏՀՄՀ և ՀԱՊԿ ՌՏՀՄՀ կից Գործարար խորհրդի շրջանակներում իրականացվող միջոցառումների համակարգման ՀՀ Միջգերատեսչական հանժնաժողովի խորհրդակցությանը: Նիստին կմասնակցեն ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՌՏՀՄՀ նախագահ, պետական քարտուղար, ՌԴ արդյուանբերության ու առևտրի նախարար Իգոր Կառավաևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Զեկույցով հանդես կգա Ն. Բորդյուժան: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀԱՊԿ ինստիտուտի Հայկական ազգային ներկայացուցչությունում: Միջոցառման շրջանակներում քննարկվելու են Հայաստանի տարածքում զրահատեխնիկայի և ինժեներական տեխնիկայի , ՀՕՊ միջոցների և «Մի» ուղղթիռների, ռուսական արտադրության ավտոմոբիլային տեխնիկայի տեխսպասարկման հավաստագրված կենտրոնների ստեղծումը, «ԿԱՄԱԶ»-ի շասիի բազայի վրա ավտոմեքենաների հավաքման արտադրամասի ստեղծման հարցեր: Օրակարգում են նաև կապի համակարգերի ու նոր սերնդի տեխնիկական միջոցների ստեղծման հարցերը ՀՀ ուժային կառույցների անձնակազմի համար: ՀԱՊԿ քարտուղարության ու ՀՀ ԱԱԽ աշխատակազմի միջև կստորագրվի Հուշագիր Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիա հիմնելու մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |