Ուկրաինայի ազգային թանգարանում կբացվի հայ համայնքի պատմությունն ու մշակույթը ներկայացնող ցուցահանդես![]() 29 հունվարի 2013 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի ազգային թանգարանում կբացվի հայ համայնքի պատմությունն ու մշակույթը ներկայացնող ցուցահանդես, հայտնում է Analitika.at.ua-ն: Ուկրաինայի Հայերի միությունը համալրում է ցուցադրությունը, որտեղ կլինեն հազվագյուտ ցուցանմուշներ՝ փաստաթղթեր, պարգևներ, տպագիր հրատարակություններ, ազգային տարազներ, կենցաղի առարկաներ: Ինչպես հայտարարել է ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուկրաինայի Հայերի միությունը մեծապես կարևորում է հայկական պատմամշակութային ժառանգությունը: «Մենք մտադիր ենք պարբերաբար հանրությանը ներկայացնել մեր բազմադարյա պատմությունն ուկրաինական հողում: Գրականություն ենք հրատարակելու, ցուցահանդեսներ ու շնորհանդեսներ կազմակերպելու»,-ասել է նա: Հայերը հայտնվել են ժամանակակից Ուկրաինայի տարածքում XI–XII դարերին՝ թողնելով հարուստ նյութական ու հոգևոր ժառանգություն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |