ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՆ ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ 1 օգոստոսի 2005 - 08:17 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ թուրք մտավորականներ բաց նամակ են հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նամակի հեղինակներին մտահոգում է Երեւանում ձերբակալված թուրք գիտնական Եքթան Թուրքյըլմազի ճակատագիրը: Նրանք համոզված են, որ նա առանց գիտակցելու է խախտել ՀՀ օրենքը, երբ փորձել է գիրք արտահանել Հայաստանից: «Նրան ոչ ոք չէր նախազգուշացրել»,- պնդում են նամակի հեղինակները` կոչ անելով Հայաստանի իշխանություններին` չսրել առանց այն էլ լարված եւ փխրուն հայ-թուրքական հարաբերությունները, հաղորդում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Երեւան-Ստամբուլ չվերթի ուղեւոր, Թուրքիայի քաղաքացի Եքթան Թուրքյըլմազը, որի ուղեբեռում հայտնաբերվել եւ առգրավվել է 17-20 դարերի գրքերի մի մեծ խմբաքանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |