2005 ԹՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՂՈՒՐԱՆԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Շուտով կավարտվեն Ղուրանը հայերեն թարգմանելու աշխատանքները: Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի հարցերով կցորդ Ռեզա Աթուֆիի խոսքերով, «հայ հոգեւորականների, մշակույթի ոլորտի եւ հետազոտողների բազմաթիվ խնդրանքներով, հայերեն են թարգմանվել նաեւ Ղուրանի վերջին երկու գլուխները»: «Ղուրանի առաջին երկու գլուխները թարգմանվել են էին իրանական կողմի նախաձեռնությամբ 2003 թ, իսկ 2004 թվականին` եւս հինգը»,-տեղեկացրել է Աթուֆին` ավելացնելով, որ Ղուրանի լիարժեք տեքստը հայերեն լեզվով լույս կտեսնի 2005 թվականին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---