Թաեքվանդիստ Արման Յերեմյանը Եգիպտոսում և Հոլանդիայում մասնակցելու է մրցաշարերի![]() 31 հունվարի 2013 - 09:08 AMT PanARMENIAN.Net - Փետրվարին թաեքվանդիստ Արման Յերեմյանը (80 կգ), ով անցած տարի Լոնդոնի Օլիմպիական խաղերում 5-րդ տեղն է զբաղեցրել, ուսումնամարզական հավաք է անցկացնելու Վլադիկավկազում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը: Այնուհետև հայ մարզիկը Եգիպտոսում մասնակցելու է միջազգային մրցաշարի: Հոլանդական Էյնթհովեն քաղաքում մարտի 17-18-ը կայանալիք 39-րդ բաց առաջնությանը մասնակցելու են Յերեմյանը և 63 կգ քաշային Հայկազ Սամվելյանը: Ղահրամանյանի խոսքով, հնարավոր է, որ Հայաստանի հավաքականի կազմում փոփոխություններ լինեն, և մասնակից մարզիկների թիվն ավելանա: Ապրիլ և մայիս ամիսներին կայանալու են Հայաստանի մեծահասակների, երիտասարդների և ավագ տարիքի պատանիների առաջնությունները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |