8 երկրի երիտասարդներ Հայաստանում կմասնակցեն միջմշակութային երկխոսության ծրագրի![]() 31 հունվարի 2013 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի և փոխանակման հայկական կենտրոն» ՀԿ-ն փետրվարի 1-8-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կանցկացնեն «ABC միջմշակութային երկխոսության համար- գործիր, պատկանիր և հուսա» («ABC for intercultural Dialogue- Act, Belong and Care») խորագրով միջազգային ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ։ 7-օրյա դասընթացներին կմասնակցի Եվրամիության և ԵՄ հարևանության 8 երկրի 29 երիտասարդ։ Ծրագրի միջոցով մասնակիցները կծանոթանան տարբեր մշակույթների, նրանց արժեքային համակարգին։ Հատուկ կազմակերպվող միջոցառումների և քննարկումների միջոցով կկոտրվեն այլ մշակույթների և ազգերի նկատմամբ կարծրատիպերը։ Հնարավորություն կստեղծվի գնահատելու բազմազանության հարստությունը և տարբեր ազգերի միջև խաղաղ համագործակցության առավելությունները։ Դասընթացի մասնակիցները բազմազգ թիմերով կքննարկեն տարբեր խնդիրներ և կառաջարկեն իրենց լուծումները՝ դրանով իսկ զգալով միջմշակութային համագործակցության դերն ու նշանակությունն իրական կյանքում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |