Կառավարությունը կարևորում է երկրի խոշոր հարկ վճարողների հաշվետվությունների հասանելիությունը

Կառավարությունը կարևորում է երկրի խոշոր հարկ վճարողների հաշվետվությունների հասանելիությունը

PanARMENIAN.Net - Դեռևս 3 տարի առաջ Հայաստանի կառավարությունը հաստատել էր օրենք, որի համաձայն երկրի խոշոր հարկատուները պետք է պարտադիր արտաքին աուդիտ անցնեն: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորեց երկրի խոշոր հարկ վճարողների հաշվետվություններին մատչելի լինելը: «Արդեն 800 խոշոր ընկերությունում անցկացվել է աուդիտ: Բոլոր հաշվետվությունները հարկավոր է հավաքել մեկ միասնական կայքում, որպեսզի ՀՀ քաղաքացիները դժվարություններ չունենան փորձագետների եզրակացություններին ծանոթանալու հարցում:

Վարչապետը նշել է, որ այն ընկերությունները, որոնք աուդիտ չեն անցել, կհայտնվեն խիստ հսկողության դաշտում:

Անդրադառնալով տեղեկատվության ազատությանը՝ վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ ըստ ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ զեկույցի, Հայաստանը բարելավել է իր դիրքերը 3 կետով, իսկ վերջին 4 տարում 114-րդ տեղից տեղափոխվել է 74-րդ տեղը՝ առաջատար դառնալով ԱՊՀ երկրների շարքում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---