Հյուսիսային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել առաջիկա միջուկային փորձարկումների կապակցությամբ

Հյուսիսային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել առաջիկա միջուկային փորձարկումների կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երկրում ռազմական դրություն է հայտարարել առաջիկա միջուկային փորձարկումների կապակցությամբ, հայտարարել է հարավկորեական Korea Joongang Daily թերթը:

Ասվում է, որ փորձարկումները կարող են տեղի ունենալ փետրվարի 25-ին՝ Հարավային Կորեայի նախագահի երդմնակալության օրը, կամ երկրի նախկին նախագահ Կիմ Չեն Իրի ծննդյան օրը՝ փետրվարի 16-ին: Նշվում է, որ Կիմ Չեն Ինը մտահոգված է Պեկինի հնարավոր արձագանքով:

Հյուսիսային Կորեան իրեն միջուկային տերություն հռչակեց 2005թ., հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---