ՎԼԱԴԻՄԻՐ ՊՐՅԱԽԻՆԸ ՀԱՄԵՄԱՏԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԻ ՀԵՏ 3 օգոստոսի 2005 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Նոր սահմանադրության ընդունումը ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկն է, որը բխում է նաեւ երկրի շահերից: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած ՀՀ սահամանադրական բարեփոխումներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը: «ՀՀ սահմանադրության ներկայիս նախագիծը ավելի մոտ է միջազգային չափանիշներին, այնտեղ հաշվի են առնվել շատ դիտողություններ»,-հայտրարել է նա: Պրյախինը նաեւ իր համաձայնությունն է հայտնել Վենետիկի հանձնաժողովի փոփոխությունների նախագծի բաց քննարկումների անհրաժեշտության մասին առաջարկին: Հայաստանի ընդդիմության կողմից սահմանադրության նախագծի քննարկումների հարցում հարուցվող հնարավոր խոչընդոտների վերաբերյալ Վլադիմիր Պրայխինը սահմանադրության քննարկումները համեմատել է ֆուտբոլային խաղի հետ, որտեղ հնարավոր է խաղացողներին եւ դատավորին կշտամբել, սակայն անիմաստ եւ անհասկանալի է համարվում սեփական դարպասներին խփած գոլը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |