ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 4 օգոստոսի 2005 - 07:46 AMT PanARMENIAN.Net - «Հնարավոր է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպմանը, որը տեղի կունենա օգոստոսի 26-ին, պայմանավորվածություն ձեռք բերվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Վերջին տարվա ընթացքում անցկացված բանակցությունները հիմք են հանդիսանում նման կարծիք հայտնելու համար»: Նման հայտարարությամբ «Ազատություն» ռադիոկայանի եթերում հանդես է եկել Կովկասի գծով միջազգային ճգնաժամային խմբի նախագծային տնօրեն Սաբին Ֆեյզերը: Տիկին Ֆեյզերը հայտարարել է, որ բնակչությունը բավարար կերպով չի տեղեկացվում բանակցությունների ընթացքի վերաբերյալ, ինչն էլ հանգեցնում է դժգոհության եւ շահարկումների առաջացմանը մամուլում.«Չափազանց կարեւոր է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները տեղեկացնեն իրենց երկրների բնակչությանը անկախ նրանից, ձեռք է բերվել որեւէ պայմանավորվածություն թե չէ: Հակառակ դեպքում երկու երկրների բնակչության վերաբերմունքը ցանկացած համաձայնեցված հարցերին բացասական կլինի»: Իսկ Միջազգային ճգնաժամային խմբի հերթական ամսեկան զեկույցում ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելության ժամանակ լավատեսական խոսակցություններ էին գնում խաղաղության մասին: Փաստաթղթում ասվում է, որ մամուլի էջերում քննարկվում է Ղարաբաղում հանրաքվեի անցկացման հարցը, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքում է դա: Զեկույցում նաեւ նշվում է, որ չնայած նրան, որ հանրային կարծիքը Ադրբեջանում դեռեւս բավականին սուր է մնում, Հայաստանում համեմատաբար հանգստություն է տիրում: Նշվում է, որ խորհրդարանական ընտրությունների նախօրեին ավելանում է ճնշումը Ադրբեջանի վրա` Ամերիկան, Եվրամիությունը եւ ԵԱՀԿ-ն հանդես են գալիս հայտարարություններով անկախ եւ արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |