«ԱՌԱՔԵԼ» ՖԻԼՄԸ ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ 5 օգոստոսի 2005 - 08:31 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի վերջում Երեւանում տեղի կունենա «Առաքել» կինոնկարի պրեմյերան` նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Ֆիլմը նկարահանվել է «Քարեր երկնքում» կինոընկերության կողմից, ռեժիսորն է` Զոհրաբ Բեկ-Գասպարենցը: Ֆիլմի նկարահանումները հայտնի դերասանների մասնակցությամբ կատարվել են Հայաստանի տարածքում: «Առաքելը» Հայոց ցեղասպանության զոհ դարձած մի հայ ընտանիքի սիրո եւ պայքարի պատմությունն է: «Առաքելը» Հայոց ցեղասպանության ճանաչման նոր գործոն միջոց կդառնա: «Իր մեղքը ճանաչելն ու քավելը ոչ բոլորին է տրված: Ցավոք, թուրքերը դա չեն հասկանում»,-PanArmenian.Net-ի թղթակցին է հայտարարել ֆիլմի ռեժիսորը: Նրա խոքերով, հայերը միշտ ավելի ուժեղ են եղել եւ ֆիլմում ներկայացված է հենց դա, որը ուժ է տալիս նրանց ապրելու: Սկսած ընթացիկ տարվա աշնանից ֆիլմը կցուցադրվի Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Բուենոս Այրեսում, նշել է Զոհրաբ Բեկ-Գասպարենցը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |