Սիրիահայերի բնակարանային վարձավճարները մարզերում կփոխհատուցվեն![]() 1 փետրվարի 2013 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի մարզերում բնակվող սիրիահայերի հանդիպումը Հայաստանում Տուրիզմի զարգացման հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Սիմոնյանի հետ, սիրիահայերի խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով, PanARMENIAN.Net ին են հայտնել սփյուռքի նախարարությունից: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ քննարկվեց հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի մարզերում վարձակալությամբ բնակվող սիիրահայերի բնակարանային վարձավճարների փոխհատուցման հարցը: Հայաստանի մարզերում բնակվող 11 սիրիահայ ընտանիքներ աջակցություն ստանալու նպատակով դիմել էին ՀՀ սփյուռքի նախարարություն: Ֆելիքս Սիմոնյանը նշեց, որ հիմնադրամի կողմից տրամադրվող օգնության չափը կազմում է 5 մլն ՀՀ դրամ: Փոխհատուցվելու են սիրիահայ այդ ընտանիքների դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների բնակարանային վարձավճարները: Նա հավաստիացրեց, որ վարձավճարների փոխանցումը կկատարվի առաջիկա 4-5 օրերի ընթացքում և, որ հիմնադրամի կողմից աջակցությունը շարունակական բնույթ է կրելու: Խորհրդակցության ժամանակ հիմնադրամի տնօրենին փոխանցվեցին սիրիահայերի բանկային հաշվեհամարները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |