ՀԱՅԿԱԿԱՆ «ՄԱԿԲԵԹԸ» ԼԵՀԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

PanARMENIAN.Net - Հրաչյա Ղափլանյանի անվան Երեւանի դրամատիկական թատրոնը կմասնակցի Լեհաստանում կայանալիք Շեքսպիրի միջազգային թատերական փառատոնին, որը տեղի կունենա օգոստոսի 6-13 Գդանսկում եւ Գդինյայում, հաղորդում է Gazeta Wyborcza: Օգոստոսի 6-ին փառատոնը կբացվի Լոդզի «Նոր թատրոնի» «Սխալների կատակերգություն» ներկայացմամբ: Հայ դերասանների արվեստը լեհ թատերասերները կկարողանան գնահատել օգոստոսի 8 եւ 9: Երեւանի դրմատիկական թատրոնը հանդիսատեսի դատին կներկայցնի Շեքսպիրի «Մակբեթը», ռեժիսոր Արմեն Խանդիկյանի բեմականացմամբ: Նշենք, որ նույն «Մակբեթ» պիեսով հանդես կգան թատերական խմբեր Գերմանիայից եւ Ուկրաինայից: Ընդհանուր առմամբ փառատոնին կմասնակցեն Իսրայելի, Ուկրաինայի, Հունգարիայի, Իտալիայի, Բելառուսի եւ այլ երկրների թատրոններ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---