ՀԴԿ. Հայրիկյանի դեմ արձակված փամփուշտն ուղղված էր նաև Հայաստանի միջազգային հեղինակության խարխլմանը![]() 1 փետրվարի 2013 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն իր զայրույթն է հայտնում քաղաքական ականավոր գործիչ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի կապակցությամբ: «Միայն հայ ժողովրդի և հայոց պետականության թշնամին կարող էր կազմակերպել և կատարել այսօրինակ ստոր և սադրիչ արարքը: Կասկածից վեր է, որ այս էլ որերորդ անգամ մեր անկախ պետության օրոք նպատակ էր դրված ապակայունացնել երկրի ներքին իրավիճակը և հրահրել խառնաշփոթ, բնական հունից հանելու նախագահական ընտրությունների ընթացքը: Բարձր գնահատելով մեր քաղաքական գործընկերոջ` Պարույր Հայրիկյանի ներդրումը պետականաշինության, ժողովրդավարացման ասպարեզում գտնոմ ենք, որ նրա դեմ արձակված փամփուշտն ուղղված էր նաև Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը խարխլելու նպատակով: Դատապարտելով կատարվածը` համոզմունք ենք հայտնում, որ ՀՀ իշխանությունները, իրավապահ մարմինները բոլոր հնարավոր միջոցները կօգտագործեն զազրելի հանցագործությունը շուտափույթ բացահայտելու, կազմակերպիչներին ու կատարողին խստագույնս պատժելու համար»,-ասվում է ՀԴԿ Հանրապետական խորհրդի հայտարարության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |