Հայկ Քոթանջյան. Ասոցիացիան մահափորձի հետ կապված միջադեպը գնահատում է որպես քաղաքական բախտախնդրություն![]() 1 փետրվարի 2013 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի դիմումը հրապարակելու առաջարկությամբ հանդես է եկել նրա նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր պարտքն է համարում արձագանքել միջադեպին` կապված ՀՀ նախագահի թեկնածու, հայ ազգային-ազատագրական շարժման հայտնի գործիչ և իրավապաշտպան Պարույր Հայրիկյանի վրա 2013 թ. հունվարի 31-ին կատարված զինված հարձակման հետ: Ասոցիացիան, տվյալ գործողության իրավական գնահատումը և պատճառների ու կատարողների պարզումը թողնելով իրավասու մարմիններին, նախագահական ընտրությունների նախաշեմին տեղի ունեցած այս միջադեպը գնահատում է որպես քաղաքական բախտախնդրություն և հանրապետության բոլոր ողջամիտ քաղաքական ուժերին կոչ է անում համախմբելու ջանքերը ներքաղաքական կայունության և օրինապատշաճ, արդար և ժողովրդավարական նախագահական ընտրություններ ապահովելու համար: Ասոցիացիան նաև մաղթում է պարոն Պ. Հայրիկյանին շուտափույթ ապաքինում և անհապաղ վերադարձ նախագահական ընտրարշավ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |