Անկախ ամեն ինչից՝ ICES-ը սկսում է նախընտրական շրջանի պլանավորված դիտարկումը![]() 2 փետրվարի 2013 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Անկախ նրանից կկայանան նախագահական ընտրությունները նախանշված օրը՝ փետրվարի 18-ին, թե կհետաձգվեն, ICES կենտրոնի դիտորդական առաքելությունը սկսում է Հայաստանի նախագահի ընտրությունների նախընտրական շրջանի պլանավորված դիտարկումը: ICES փորձագետները շոկի մեջ են ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից: «Ցանկանում ենք նրան շուտափույթ ապաքինում և կոչ ենք անում իրավապահ մարմիններին օպերատիվ հետաքննություն անցկացնել ու բացահայտել այն ուժերին, որոնք կանգնած են այդ գործողության ետևում»: Այդ մասին PanARMENIAN.Net ին էր հայտարարել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերը: «Հիմա կարևոր է չշտապել գնահատականների առումով ու չսրել լարվածությունն երկրում»,-ասել է նա: Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի, ICES-ը սկսում է ՀՀ նախագահի ընտրությունների նախապատրաստման ու անցկացման նախատեսված դիտարկումը: Երկարաժամկետ դիտորդների խմբում, որն աշխատանքը կսկսի փետրվարի 3-ին, 8 փորձագետ կա: Խումբը մտադիր է հանդիպել թեկնածուների, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, կենտրոնական և տարածաշրջանային ընտրատարածքային հանձնաժողովների անդամների, հայկական ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Այդ աշխատանքի արդյունքում խումբը կներկայացնի միջանկյալ զեկույց: Եթե ընտրությունները չհետաձգվեն, կարճաժամկետ դիտորդների հիմնական խումբը Հայաստան կժամանի փետրվարի 14-ին: Քվեարկության օրը բոլոր դիտորդները կլինեն Հայաստանի քաղաքներում՝ նպատակ ունենալով հետևել քվեարկության ընթացքին առավելագույնս թվով բնակավայրերում: ICES 35 փորձագետները ներկայացնում են ԵՄ-ն, ԱՄՆ ու Իսրայելը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |