Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման համար պետք է սպասել Ադրբեջանի նախագահական ընտրություններին![]() 2 փետրվարի 2013 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ու պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը, թեև Ստեփանակերտի օդանավակայնի բացման ժամկետներ նշել չեն ուզում, բայց կարծում են, որ հիմա այն գործարկելու ամենահարմար պահը չէ. «Պետք է սպասել Ադրբեջանում նախագահական ընտրությունններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Շիրինյանը, իսկ ասուլիսի մյուս բանախոսը՝ Գևորգ Մելքոնյանը համաձայնեց քաղաքագետի հետ: Բանախոսներն անդրադարձան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նոիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը կապված Ստեփանակերը օդանավակայանի հետ. «Քաղաքացիական օդանավերին հարվածելուն դեմ արտահայտվելով, ՀԱՊԿ-ն ցույց տվեց իր հստակ դիրքորոշումն այս հարցում»,-ասաց Գևորգ Մելքոնյանը, իսկ Լևոն Շիրինյանը հակադարձեց նրան: Քաղաքագետը գտնում է, որ այդ դեպքում ՀԱՊԿ-ն պետք է հայտարարությամբ հանդես գա: Լևոն Շիրինյանը Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը նախապատրաստվելու տարբերակ է առաջարկում: Ըստ նրա՝պետք է ստեղծել մի հանձնախումբ, որի կազմում կլինեն անկախ փորձագետներ, քաղաքագետներ ու բարձրաստիճան զինվորականներ. «Հանձնախումբը պետք է գիշեր ու զօր աշխատի, հաշվարկի ամեն բան, հետո միայնկմտածենք առաջին թռիչքի մասին»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում լրագրողների հետ հանդիման ժամանակ «անհաջող կատակ» էր որակել Ադրբեջանի մեջլիսի ընդունած օրենքը, որով թույլատրվում է խոցել ադրբեջանական օդային տարածք մտած ինքնաթիռները, այդ թվում՝ քաղաքացիական օդանավերը: «Կարդացել եմ նման արձագանքների մասին ու մտածել եմ, որ դա կամ անհաջող կատակ է, կամ մտքի անհաջող ձևակերպում: Ես խիստ կասկածում եմ, որ մեր օրերում ցանկացած երկրի ղեկավարություն կարող է ուղղակի հրաման տալ կրակ բացել քաղաքացիական ինքաթիռների վրա: Պատմության մեջ եղել են նման դեպքեր, սակայն մենք հիշում ենք նաև դրանց վերաբերյալ միջազգային ուժերի արձագանքը: Ամեն դեպքում չեմ պատկերացնում, որ իրեն քաղաքակիրթ համարող պետությունը իրեն թույլ կտա ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները: Այնպես որ, ես նման հայտարարություններին լուրջ չեմ վերաբերում»,- ասել էր Բորդյուժան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |