ԵՄ-Եվրասիական միություն խաչմերուկում. Ինչո՞վ պետք է առաջնորդվի Հայաստանը![]() 2 փետրվարի 2013 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կանգնած է ԵՄ-Եվրասիական միություն խաչմերուկում: Ըստ քաղաքագետ Գարիկ Քեռյանի` այս ճանապարհներից մեկն ընտրելիս Հայստանը ոչ միայն պետք է հաշվի առնի տնտեսական գործոնը, այլ, որ ամենակարևորն է, առաջնորդվի սեփական անվտանգության ապահովման հարցով: «Եթե կառույցներից որևէ մեկը խնդիրներ առաջացնի մեր երկիրի անվտանգության համար, ապա պետք է կանգ առնել: Զուտ տնտեսական շահերից ելնելով վնասել ՀՀ անվտանգությանը` ճիշտ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետը: Երկու կառույցների հետ Հայաստանն ուղղակի կամ անուղղակի արդեն ձևավորված հարաբերություններ ու համագործակցություն ունի: Գարիկ Քեռյանն այս երկու ուղղություններից մեկն ընտրելու քննարկումներն այս պահին նպատակահարմար և իրատեսական չի համարում: Իսկ ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվել ևս մեկ սկզբունքով` Հայաստանը պետք է հաշվի առնի ԵՄ և Եվրասիական միության անցած ճանապարհները, ձեռքբերումներն ու տարածման մասշտաբները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |