Ընտրական գործընթացի մասնակիցների համար ձեռնարկներ ու ուղեցույցներ են տպագրվել![]() 2 փետրվարի 2013 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հանդիպել է 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի ընտրություններին որպես դիտորդ հավատարմագրված տեղական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ընտրական գործընթացներով հետաքրքրված այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից իրականացրած ընտրությունների նախապատրաստական աշխատանքները` հատկապես կարևորելով ընտրական գործընթացի մասնակիցների համար տպագրված ձեռնարկներն ու ուղեցույցները, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձաժողովների անդամների և դիտորդների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացները: Քննարկվել են նաև ընտրողների ցուցակների ճշգրտման ու անճշտությունների վերացման հետ կապված հարցեր, հստակեցվել են դիտորդների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպման ավարտին ևս մեկ անգամ ընդգծել է դիտորդական առաքելությունների ներկայացրած զեկույցների և դրանցում զետեղված առաջարկությունների կարևորությունը ընտրությունների կազմակերպման հատագա աշխատանքներում: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |