2012 թվականին «Զվարթնոց» օդանավակայանով փոխադրվել է մոտ 1.7 մլն մարդ 2 փետրվարի 2013 - 17:21 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հունվարից-դեկտեմբեր ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 1 691 815 ուղևոր` 2011 թվականի նույն ժամանակահատվածի 1 600 897 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում ենՀայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 846 115 մարդ` 2011թվականի 792 944-ի դիմաց, մեկնել է 845 700 մարդ` 2011 թվականի 807 953 -ի դիմաց: Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 12 251 տոննա բեռ` 2011թ. 10 014 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 6 687 տոննա բեռ` 2011թ. 4 741 տոննայի դիմաց և ներկրվել է 5 564 տոննա` 2011թ. 10 392 տոննայի դիմաց: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 10 392 ` 2011թ. 9 858 -ի դիմաց: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |