ԱՄՆ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԱՐՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ» ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ 6 օգոստոսի 2005 - 09:30 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն մտադիր չէ ռազմակայաններ տեղադրել Ադրբեջանում»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը: Անդրադառնալով առաջիկա ընտրությունների հարցերին` նա ասել է, որ ԱՄՆ-ն տարբերություն չի դնում կուսակցությունների միջեւ եւ բարեկամական հարաբերությունների կողմնակից է բոլոր քաղաքական կուսակցությունների հետ.«Սպիտակ տունը աջակցում է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը Ադրբեջանում: Մենք շահագրգիռ ենք այստեղ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարցում եւ ցանկանում ենք, որ Ադրբեջանը ժողովրդավարության աղբյուր դառնա Հարավային Կովկասում», հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |