ՆԱՏՕ-Ն ԳԻՏԱԿՑՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՂՋ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն գիտակցում է, որ տարածաշրջանային համագործակցությունը Հարավային Կովկասում դժվարանում է հարեւան երկրների միջեւ առկա երկկողմ վեճերով: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆֆերը: «Իհարկե, մենք հանդես ենք գալիս համագործակցության եւ բարիդրացիական հարաբերությունների օգտին, այդ թվում նաեւ Կովկասում: Միեւնույն ժամանակ գիտակցում ենք, որ տարածաշրջանային համագործակցությունը երբեմն կարող է բարդանալ հարեւան երկրների միջեւ երկկողմ վեճերով: Մենք նաեւ գիտակցում ենք, որ միեւնույն տարածաշրջանի առանձին պետությունների դիրքորոշումները կարող են էականորեն տարբերվել` իրենց առաջնահերթությունների եւ քաղաքական ամբիցիաների առումով: Այդ պատճառով ՆԱՏՕ-ն որոշել է կիրառել Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որպեսզի մենք կարողանանք հարմարեցնել գործնական համագործացկության ծրագրերը յուրաքանչյուր պետության յուրահատուկ պահանջներին», - նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է «Մեդիամաքսը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---